Կրակի պաշտամունքը
Մարդիկ կրակը երկրպագել են իբրև աստծու (կրակապաշտություն), նրա մասին առասպելներ հյուսել։
Քրիստոնեության մեջ, օրինակ, կրակապաշտության մնացուկները պահպանվել են ծիսական մոմերի ձևով, ինչպես նաև դժոխքի՝ գեհենի կրակի մասին հավատով։
Արևապաշտությունը և կրակապաշտությունն անհիշելի ժամանակներից տարածված են եղել նաև Հայաստանում։
Հին հայերը հուրն ու ջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»՝ դրանց վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն։
Այստեղից էլ առաջացել են տան՝ օջախի պաշտամունքը, կրակն ապականելու արգելքը։