211652_close_icon
views-count13316 դիտում article-date 17:59 04-04-2016

Ադրբեջանը Ղարաբաղը վերցնելու խնդիր չի դրել, այլ` շփման գիծը հօգուտ իրեն փոխելու. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը տարածքներն ու Լեռնային Ղարաբաղը վերցելու խնդիր չի դրել, այլ շփման գիծը հօգուտ իրեն փոխելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Զորքերի քանակը և միջոցները և այն նպատակներից, որ արդեն երևում է, որ նա այսօր չի դրել խնդիր ազատագրելու տարածքները, վերցնել Ղարաբաղը: Եթե նկատել եք` նա այդ առումով շատ զգուշավոր է, նա չի անցնում գիծը, որից հետո արդեն սկսվում է պատերազմը»,- ավելացրեց նա: Ինչպես նաև այն, որ Ադրբեջանը ցանկանում էր անակնկալի բերել մեզ, ինչը իրեն չհաջողվեց, քանի որ հայկական երկու պետությունների` առաջնագծում մարտական ծառայություն իրականացնող մարտական զորամասերին ոչ հաջողվեց կանխել դա, այնպես էլ անցնել հակահարվածի: Իսկ այս քայլերի քաղաքական նպատակն է ` պատերազմի վերսկսման սպառնալիքի ներքո երկու հայկական պետություններում ձևավորել վախի մթնոլորտ: Ըստ Վաղարշակ Հարությունյանի` մեր զինվորների ու ռազմական ղեկավարության գրագետ ու բարձր մարտական ոգին եկան ապացուցելու, որ Ադրբեջանի նավթադոլարներն անգամ իրենց չօգնեցին:

Նմանատիպ նյութեր