211652_close_icon
views-count3780 դիտում article-date 15:18 21-10-2020

Մեր ճակատագիրն է վճռվում, կոչ եմ անում՝ ով ի վիճակի է զենք վերցնելու, վերցրեք եւ եկեք, 2-3-րդ գիծը պահեք. Պարգեւ Սրբազանի կոչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կոչով դիմեց այն անձանց, որոնք կարող են զենք բռնել եւ պահել զինվորների թիկունքը։ Նա կոչ արեց՝ միանալ զինծառայողներին եւ հակահարված տալ թշնամուն։ Նա իր հիացմունքն արտահայտեց 18-ից 20 տարեկան այն զինծառայողների մասին, որոնք այս պահին առաջնագծում են. « Նրանք իրոք հերոսների հերոսն են։ Անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է։ Թուրքադրբեջանական ալեանսի դեմ գումարած միջազգային ահաբեկիչներ։ Այո, վճռվում է մեր ճակատագիրը, օրհասական պահեր ենք ապրում։ 90-ականներին, Ապրիլյան պատերազմին ես ձեզ երբեք չեմ դիմել այս կոչով, հիմա դիմում եմ։ Մեր տղերքն առաջնագծում կարողանում են հակահարված տալ, բայց պիտի առաջ գնան, առաջ գնալու համար իրենց թիկունքն է պետք պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի։ Կոչ եմ անում, սիրելիներս, ով ի վիճակի է զենք վերցնելու, վերցրեք եւ եկեք. 2-3-րդ գիծը պահեք, որ իրենք հանգիստ հակահարվածով առաջ գնան եւ ետ մղեն թշնամուն։ Կանգնած ենք սարի պես, մինչեւ վերջ էլ կանգնելու ենք։ Վստահ եմ, որ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր մեր համազգային ուժով կլուծենք մեր հարցը։ Սպասում եմ ձեզ։ Աստված օրհնի բոլորիդ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր