211652_close_icon
views-count6158 դիտում article-date 16:55 04-04-2016

Նախապատրաստվում է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխգործակցության մասին պայմանագիրը. ՀՀԿ խոսնակ

Լեռնային Ղարաբաղի հետ «Ռազմական փոխօգնության» պայմանագրի տեքստը պատրաստվում է: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետության նախագահն առաջարկել և հանձնարարել է Արտգործնախարարությանը` աշխատել ԼՂՀ-ի արտգործնախարարության հետ, որպեսզի տեքստը պատրաստ լինի: Երբ պայմանագիրը նախապատրաստվի, պատրաստ լինի, ստորագրվի կողմերի միջև, կգա ԱԺ, ես նույն օրը հայտարարել եմ, քննարկելով քաղաքական ուժերի հետ, որ ՀՀ-ն պատրաստ է իրականացնել գործառույթները, որոնք բխում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից՝ կնքելով և վավերացնելով այդ փոխօգնության պայմանագիրը: Երբ որ կգա ԱԺ, կունենանք էտ հանձնարարականը, կանենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` ՀՀԿ-ի քայլերը միտված են նախ՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը՝ իր հայրենիքում և երկրորդ՝ Արցախի միջազգային ճանաչմանը: Որոշողը Գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհուրդը` մեր բանակի ու հասարակության մասնակցությամբ:Շարմազանով

Նմանատիպ նյութեր