ԼՂՀ-ի հետ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է: Վահրամ Բաղդասարյան
ԼՂՀ-ի հեռ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղա-ադրչբեջանական շփման գծում ապրիլի1-ի լույս 2-ի գիշերը ռազմական գործողություններից հետո Վաշինգտոնից վերադառնալով Երևան՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և հայտարարեց, որ անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ, իսկ պայմանագրի տեքստը համապատասխան քննարկումներից հետո ուղարկել ԱԺ:
«Հիմա սպասում են Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկմանը և արձագանքին»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչելուն, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասաց, որ դեռ վաղ է խոսել ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին:
«Ժամանակից առաջ չընկնենք»,- ասաց նա:


