211652_close_icon
views-count979 դիտում article-date 15:13 04-04-2016

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Արցախ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ այցի նպատակն է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրել եւ ծանոթանալ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորական ուժերի կողմից իրականացված ոտնձգություններին եւ խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակին: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր