211652_close_icon
views-count580 դիտում article-date 16:27 28-06-2023

Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ի հետ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման հարցում փոխգործակցության համաձայնագիրը

Մոլդովայի կառավարությունը հունիսի 28-ին կայացած նիստում որոշում է ընդունել չեղյալ հայտարարել ԱՊՀ-ի հետ Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման և վերացման բնագավառում փոխգործակցության համաձայնագիրը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Համաձայնագրի չեղարկումը տեղի է ունենում համագործակցության այս հատվածում նվազագույն փոխգործակցության հետևանքով, փաստաթուղթը չի կիրառվում և չի համապատասխանում իրողություններին։ Համաձայնագիրը և լրացուցիչ արձանագրությունը երկու անբաժանելի ակտեր են, ուստի  դրանց չեղարկումը կլինի միաժամանակ», - ասված է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության նիստում ներկայացված եզրակացության մեջ։

Այնտեղ նշված է, որ համաձայնագիրը կազմվել է 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում, 2015 թվականի հոկտեմբերի  30-ին Դուշանբեում ստորագրված արձանագրությամբ այնտեղ կատարվել են լրացումներ:

Նմանատիպ նյութեր