211652_close_icon
views-count25024 դիտում article-date 10:40 04-04-2016

Սփյուռքից մեծ թվով հայրենակիցներ սահման մեկնելու հայտեր են ներկայացնում, որոշներն արդեն ժամանել են

ԵԿՄ վարչությունից մարտական հենակետեր մեկնելու դիմում են ներկայացրել հազարավորները: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է ԵԿՄ վարչությունից: Արդեն իսկ բոլոր մարտական հենակետերում կան երկրապահ կամավորականներ, երկրապահներ կան նաեւ սահմանային զորամասերում, բավական մեծ թվով երկրապահներ էլ իրենց հերթին են սպասում Ստեփանակերտում: Քանի որ արդեն իսկ բավական մեծ ռեզերվ կա, այս պահին դեպի Արցախ նոր խմբեր չեն գործուղվում, սակայն մեծ թափով շարունակվում է կամավորականների ցուցակագրումը: Երկրապահի կենտրոնական շտաբ եւ տեղական շտաբեր են դիմում հազարավոր մարդիկ, այդ թվում` կանայք, երիտասարդ աղջիկներ, ուսանողներ, նույնիսկ արտերկրից ժամանածներ կան, որ առաջնագիծ մեկնելու դիմումներ են ներկայացնում: Առանձին հայտարարություններով առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնել նաեւ ԵԿՄ արտերկրի ներկայացուցչությունները:

Նմանատիպ նյութեր