2358 դիտում
21:22 03-04-2016
ՀՀ արտգործնախարարն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը
Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, և պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրեցին խորհրդարանական ձևաչափում հաստատված ակտիվ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
23:02 05-04-2016
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակի հետ
1553 դիտում
19:11 21-02-2018
Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջև փոխգործակցության զարգացման հարցեր
872 դիտում
20:44 19-03-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց TV5Monde հեռուստաընկերության պատվիրակությունը
Այս բաժնից
802 դիտում
14:18 12-02-2025
Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով
913 դիտում
13:53 12-02-2025
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու
784 դիտում
13:40 12-02-2025
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը մեկնարկելու օրինագիծը