Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 3-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


