211652_close_icon
views-count40230 դիտում article-date 18:32 02-04-2016

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց, որ սուտ տեղեկություններ էր հրապարակում. ունեն 12 զոհ, ուղղաթիռի և տանկի կորուստ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորուստների մասին լուրերը տևական ժամանակ հերքելուց հետո տարածած հայտարարությամբ ընդունել է մեծաթիվ մարդկային ու նյութական կորուստների մասին հայկական կողմի հրապարակած փաստերի մի մասի ճշմարտացիությունը: Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր կորուստներից 12 զինծառայողի մահը: Հակառակորդը նաև խոստովանել է, որ ոչնչացվել է նաև Մի-24 մեկ ուղղաթիռ և մեկ տանկ, թեև ավելի վաղ հերքում էր ուղղաթիռի և այլ զինտեխնիկայի կորստի մասին լուրերը։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր [url=https://www.facebook.com/arcrun/posts/1014875991881342?pnref=story]ֆեյսբուքյան[/url] էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք: Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»:

Նմանատիպ նյութեր