211652_close_icon
views-count1251 դիտում article-date 18:00 02-04-2016

Հանդիպումներ տարածքային կանանց խորհուրդների հետ

Մարտի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նոր –Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը: Հանդիպամանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Ն. Նահապետյանը, Ռ, Մուրադյանը, Գ. Անտոնյանը, Գ. Սողոմոնյանը, ՀՀԿ Նոր-Նորքի տարածքի ղեկավար Ա. Ուլիխանյանը, կանանց խորհրդի և հանձնախմբերի անդամներ: Կանանց խորհրդի նախագահ` Ա. Հարությունյանը ներկայացվեց կառույցի գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, հանձնախմբերում կանանց ներգրավածությունը, բազմակողմանի ներկայացրեց կառույցի աշխատանքները և ապագա ծրագրերը, նշելով որ նման հանդիպումները լավագույն առիթ են նոր գաղափարների իրագործման, աշխատանքներն առավել ակտիվ ու նպատակասլաց կազմակերպելու համար: Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ:

Նմանատիպ նյութեր