Ապրիլի 2-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 2-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: