Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Ապրիլի 1-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 21-րդ շենքի բնակարաններից մեկի դռան փականը փախանվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 1-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 1-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխաները ներսում քնած են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 1-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում երեխան (10 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (ենթադրվում է քնած է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան քնած է եղել:
***


