Ռոբերտը ծառայության ընթացքում ապակու կտորով դիտավորյալ վնասվածքներ է հասցրել ինքն իրեն
                        Ռոբերտ Արթուրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող զորամասի գնդային զուգարանի շրջակայքում, ապակու կտորով իր աջ նախաբազկի վրա քերծվածքներ կատարելով՝ իր առողջությանը պատճառել է վնաս:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 363  հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: 
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը տեղեկացավ  Լոռու  մարզի  ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

