«Ռեալը» դժգոհ է Խամեսի խոսքերից Զիդանի հասցեին
Մադրիդի «Ռեալը» դժգոհ է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մեկնաբանություններից, որը նա արել էր Կոլումբիայում:
«Երբ դու խաղում ես ու ունես աջակցություն, ապա շատ բան ավելի հեշտ է», ասել է Խամեսը` նկատի ունենալով մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից իր հանդեպ վստահության պակասը:
«Ռեալում» դժգոհ են, որ Խամեսը նման մեկնաբանություն է տվել «Բարսելոնայի» հետ խաղից առաջ:
Նշենք, որ այս մրցաշրջանում առաջին անգամ չէ, որ Խամեսը քննադատում է «Ռեալի» մարզիչներին. նախկինում նա քննադատել էր Ռաֆայել Բենիտեսին: