1023 դիտում
18:22 31-03-2016
Միասին մենք կարող ենք որակյալ օրենսգիրք ունենալ. Հ. Նաղդալյան
Երեկ` մարտի 30-ին, Ազգային ժողովում մեկնարկեց իշխանության, խորհրդարանական ընդդիմության և քաղհասարակության
ներկայացուցիչների քննարկումը Ընտրական Օրենսգրքի նախագծի շուրջ, որը կարծես այդքան էլ հարթ չընթացավ: 4+4+4 ձևաչափով կայացած առաջին հանդիպման տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նշեց հետևյալը.
-Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ այն բառապաշարը, որը կիրառում է ընդդիմությունը՝ ,,զիջում,,, ,, բանակցություն,,, ,,ճնշում,, և այլն, ավելի մարտական գործողությունների է բնորոշ, և անընդունելի է ինչպես դա, այնպես էլ դրանից բխող վարքագիծը: Որևէ արդարացված անհրաժեշտություն չեմ տեսնում նման կոչերի ու քայլերի: Երեկվա հանդիպումից առաջին և գլխավոր տպավորությունն այն էր, որ իշխանությունը իր վերաբերմքունքով մաքսիմալ կառուցողական էր, հանդուրժող և հարմարվող՝ թե՛
ֆորմատի անկազմակերպվածության, թե բովանդակային անհամաձայնության նկատմամբ: Անգամ մեկ ու կես ժամ սպասելուց և քաղաքական նպատակներով ցուցադրական ելույթներ ունկնդրելուց հետո , այնուամենայնիվ, իշխանական թևի ներկայացուցիչները պատրաստակամ էին, պատրաստ բովանդակային քննարկման, ամեն կերպ ձգտում էին հարթել ծագած տարաձայնություններն ու ընդհանուր աշխատանքի, կառուցողական քննարկման դաշտ հրավիրել մասնակիցներին, ինչը ամենևին բնորոշ չէր մյուս թևին:
Անհամաձայնություն եմ տեսնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահվածքի մեջ, ովքեր արհեստական և մանր խոչընդոտներ առաջացնելով, ի սկզբանե հանդիպումը փորձում էին վերածել ընդամենը հրապարակային հարթակներում երևալու լրացուցիչ հարմար առիթի: Ընդհանուր դիսկոմֆորտը նկատելի է թե՛ քննարկմանը մասնակցած և թե չմասնակցած քաղաքացիական հաստատությունների ներկայացուցիչների շրջանում:
Իրականում, համարում եմ, որ սրանք աշխատանքային հանդիպումներ են , քննարկումներ և ոչ՝ բանակցություններ, որոնք կարող են երկուստեք օգտակար լինել, լույս սփռել դիրքորոշումների վրա, մասնակիցների համար միմյանց համոզելու լավ բազա դառնալ, բայց , այնուամենայնիվ, որոշումներ կարող են կայացվել միայն Խորհրդարանում:
Ողջունում եմ իշխանական թևի մեր ներկայացուցիչների համբերատար և հանդուրժող մոտեցումը, որը երեկ ակներև դարձավ հասարակությանը և ևս մեկ անգամ ապացուցեց , որ իշխանությունները պատրաստական են Ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված ցանկացած ֆորմատով քննարկումներին: Վստահ եմ, որ նույն ոգով էլ շարունակելու են հնարավոր բոլոր առաջարկների դեպքում և նախաձեռնողների հետ հետագա աշխատանքում:
Բոլոր մյուս գործընկերներին՝ գործընթացին մասնակցող և չմասնակցող , կոչ եմ անում ներքին և արտաքին անհարթություններն ու անհամաձայնությունները հաղթահարել, միմյանց պիտակավորելու, կասկածելու, այդ թվում և՝ ,,իշխանության օրակարգին,, մասնակցելու մեջ մեղադրելու փոխարեն , անցնել բովանդակային աշխատանքի: Բավական է դեմագոգիա և ձևականություն բանեցնել: Սա ,,իշխանության օրակարգը,, չէ, երկրի՛ օրակարգն է: Աշխատեք , համոզիչ եղեք, միասին մենք կարող ենք որակյալ
օրենսգիրք ունենալ:
Նմանատիպ նյութեր
7489 դիտում
12:21 27-06-2020
Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին. վարչապետը՝ կորոնավիրուսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1687 դիտում
18:40 12-02-2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում մենք կամ միասին հաղթում ենք կամ միասին պարտվում
Այս բաժնից
2344 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր