9107 դիտում
13:58 31-03-2016
Իրանական «Սաներջի» ընկերությունը կգազաֆիկացնի Մեղրին ու Ագարակը
Կառավարարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի եւ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի՝ Մեղրիի ու Ագարակ համայնքներում գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով իրանական «Սաներջի» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Որպես որոշման արդյունք՝ ակնկալվում է, որ Մեղրի և Ագարակ համայնքների բնակչության ապահովումը բնական գազով կբարելավի բնակչության կենսապահովման պայմանները` էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործումը, իսկ ջեռուցումը կնպաստի անտառահատումների, էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը:
Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ. սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
08:00 16-09-2015
Ոչ այս տարի և ո՛չ էլ եկող տարվա ընթացքում մտադիր չեն գազաֆիկացնել Մեղրին ու Ագարակը. «Ժողովուրդ»
4930 դիտում
22:34 18-03-2016
Անդրանիկ Քոչարյան. «Մեղրին Լաչինով փոխանակելու գաղափարի հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է». Hraparak.am
Այս բաժնից
607 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին