1484 դիտում
08:00 16-09-2015
Ոչ այս տարի և ո՛չ էլ եկող տարվա ընթացքում մտադիր չեն գազաֆիկացնել Մեղրին ու Ագարակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, Իրան-Հայաստան գազատարն անցնում է անմիջական Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների հարևանությամբ, սակայն այդ համայնքները մինչ օրս գազաֆիկացված չեն:
Ավելին՝ դեռևս 2011 թվականին Իրանը 2 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, որպեսզի նշված համայնքները գազաֆիկացվեն, իսկ անցած տարի էլ պետբյուջեից այդ նպատակով հատկացվել է մոտ կես միլիոն դոլար: Սակայն միևնույն է, Մեղրին և Ագարակը այդպես էլ չեն գազաֆիկացվել, այն դեպքում, երբ այդ քաղաքների գազաֆիկացման համար անհրաժեշտ խողովակներն ու մնացած նյութերը վաղուց գնվել և ներկրվել են Հայաստան:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայից» պատասխանեցին, որ ո՛չ այս տարի և ո՛չ էլ եկող տարվա ընթացքում իրենք չեն նախատեսում իրականացնել Մեղրիի ու Ագարակի գազաֆիկացման աշխատանքները: Ի՞նչ է սա, եթե ոչ պետությանը հատկացված դրամական միջոցները մսխելու կոնկրետ օրինակ»:
Նմանատիպ նյութեր
9152 դիտում
13:58 31-03-2016
Իրանական «Սաներջի» ընկերությունը կգազաֆիկացնի Մեղրին ու Ագարակը
15435 դիտում
15:45 18-05-2021
«Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին»․ 20 տարի առաջ գրված հոդվածի հեղինակը Փաշինյանն է
Այս բաժնից
1342 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1297 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով