Ծիծաղի տոնը ԼՂՀ-ում. ապրիլի 1-ին արցախցիներին սպասվում է հերթական մեծ տոնակատարությունը
Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը 2016թ. Երգիծանքի և հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված հոբելյանական «Մեկից մեկ» տոնահանդեսը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության հետ համատեղ անցկացնում է Արցախում:
Ապրիլի 1-ին «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուն, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խումբը հանդես կգան ԼՂՀ-ում` ուրախություն ու ժպիտ պարգեւելով մեր հայրենակիցներին:
Տոնակատարությունը անցկացվում է ՀՀ Նախագահի օժանդակությամբ:
Տոնական ծրագրում նախատեսվում է.
• Ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես
• ՀՀ վաստակավոր նկարիչ, ծաղրանկարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Աբրոյանի անհատական ցուցահանդեսը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության պալատի ցուցասրահում
• Տիկնիկային ցերեկային ներկայացում փոքրիկների համար
• Համերգ-հանդիպում Ստեփանակերտի մանկատանը եւ մեծահասակների տուն ինտերնատում
• Համերգային ծրագիր ԼՂՀ ՊՆ զորամասում
• «Սամվել Բաղդասարյան ընկերություն»-ը կներկայացնի «Մեկից Մեկ» ապրիլմեկյան համերգային երեկո ԼՂՀ Մարտունի քաղաքի մշակույթի պալատում:
Մանրամասները կներկայացնենք ապրիլի 2-ին:
[img]/ups/images/0751635001459402898764215.jpg[/img]