Սոմալիում հրազենային կրակոցներ են արձակել Թուրքիայի քաղաքացիների վրա. կան զոհեր
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող թուրքական դեսպանատան մոտ անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի քաղաքացիների վրա, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ մահացել է 4 մարդ:
Տեղական իշխանության ներկայացուցիչ Խոդան Ահմեդ Սալադի խոսքով՝ զինված անձինք ոչ մեծ ավտոմեքենայով մոտեցել են Թուրքիայի դեսպանատանը և հրազենից կրակոցներ արձակել աշխատակիցների ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են ստացած վնասվածքներից: Կրակոցներից սպանվել են նաև Սոմալիի 2 աշխատակիցներ: Բացի այդ, վիրավորվել է Թուրքիայի 4 և Սոմալիի 2 քաղաքացի:
Ոստիկանությունը որոնում է փախուստի դիմած հանցախմբին: Անհայտ են նաև միջադեպի դրդապատճառները: