Ռայոլան «Յուվենտուսի» հետ քննարկել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է «Յուվենտուսի» ղեկավարության հետ` հայ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
«Յուվենտուսը» բազմիցս նշել է, որ հետաքրքրված է 27-ամյա Մխիթարյանի ծառայություններով, սակայն «Բորուսիան» չի ցանկանում բաց թողնել թիմի առաջատարներից մեկին:
Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: