Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը` ԱՊԼ-ի թոփ հնգյակում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20 ակումբները ամառային տրանսֆերային այս պատուհանի ընթացքում արդեն մեկ մլրդ ֆունտ են ծախսել: Այս նշաձողը մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ է հաղթահարվել:
ԱՊԼ-ի ամառային տրանսֆերների թոփ-5-ում ընդգրկվել են. Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ», 105 մլն եվրո), Ջոն Սթոունզը («Մանչեսթեր Սիթի», 56 մլն եվրո), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի», 49 մլն եվրո), Գրանիտ Ջական («Արսենալ», 45 մլն եվրո) և Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ», 42 մլն եվրո):
Նշենք, որ 20 ակումբներից 12-ը ամռանը թարմացրել են իրենց տրանսֆերային ռեկորդները: