Մխիթարյանի գործակալ Ռայոլան 9 մլն եվրոյով գնել է Ալ Կապոնեի դղյակը. ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան Մայամիի մերձակայքում ձեռք է բերել դղյակ, որը նախկինում պատկանել է ամերիկացի հայտնի գանգստեր Ալ Կապոնեին:
Ռայոլան 9 մլն եվրո է վճարել վիլլայի համար, որտեղ 7 ննջարան կա, յարակից կառույցներ, լողավազան և որտեղ բնակվել են Ալ Կապոնեի թիկնապահները:
Հիշեցնենք, որ միայն ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի` «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերի համար Ռայոլան ստացել էր 25 մլն եվրո միջնորդավճար: