211652_close_icon
views-count1093 դիտում article-date 15:48 30-03-2016

Արթիկում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արթիկ քաղաքի Անկախության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սարգիս Ս.-ն, ով 2008 թ. մայիսի 19-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի/ և 30 հոդվածի /հանցագործության նախապատրաստություն/ 3-րդ մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր