2149 դիտում
10:06 30-03-2016
Նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցախումբը փորձում է հնարավորինս շատ մարդկանց ներքաշել պատմության մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլևս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։
«Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաև Սերժ Սարգպանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։ Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել։
Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա։ Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3311 դիտում
12:32 01-02-2015
Ռուս երիտասարդներին փորձում են ներքաշել ահաբեկչական խմբավորումների շարքերը. Ռամզան Կադիրով
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»