1941 դիտում
09:49 30-03-2016
Ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ. ՀՅԴ-ական մարզպետ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից և նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, ով նկատեց.
«Մախ՝ դա եղել է իմ նշանակումից մի քանի օր հետո, և այդ ազատումները եղել են ըստ օրենսդրության: Օրենսդրությունը սահմանում է, որ օգնականներն ու խորհրդականներն ազատված են համարվում, և ըստ այդմ էլ, ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Նախկին մարզպետը երկու օգնական ուներ և երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, չնայած, որ իրավունք ունեի նաև ազատելու:
Խնդիր չունեմ, բայց ես մի տեղ դեռ կարելի է ասել, բարեգոհի եմ գտնվել, ու իրենք են իրենց դիմումի համաձայն ազատվել: Հետո էլ՝ ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
10614 դիտում
10:33 06-10-2017
Տավուշի ՀՀԿ-ական մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ-ական նախարարին. «Իրավունք»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1078 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան