Հետախուզվողը ներկայացավ մեղայականով
Ոստիկանության Արագածի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մեղայականով Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ներկայացել 1976 թ. ծնված Անզոր Բ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]


