«4+4+4» ձևաչափով քննարկումները փակ են լինելու. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մարտի 30-ից Ազգային ժողովում կմեկնարկեն «4+4+4» ձևաչափով քննարկումները: Քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից: Այն փակ է լինելու լրագրողների համար:
Իշխանությունից կմասնակցեն ՍԴ ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը և Հովհաննես Սահակյանը: Ընդդիմությունից ներկայացուցիչներ կլինեն ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցություններից: Իշխանության ճակատից կլինի նաև դաշնակցական ներկայացուցիչ:
Քաղաքացիական հասարակությունից կլինեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զենյալյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: