Նավթը թանկացել է ԱՄՆ-ում հորատման սարքերի կրճատման ֆոնին
Նավթի համաշխարհային գները բարձրացել են նախորդ շաբաթվա վերջին 2 աշխատանքային օրերին արձանագրված անկումից հետո, գրում է Bloomberg պարբերականը:
Baker Huges-ը հայտնել է նախորդ շաբաթ ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի թվի կրճատման մասին, ինչի ֆոնին Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է այսօր 0,6%-ով և 1 բարելի դիմաց կազմել 40,69 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0,8%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 39,76 ԱՄՆ դոլար: