Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում
Մարտի 27-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ապարան լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 4809 Տ պ/հ (վարորդ՝ Հ. Ա.) ավտոմեքենան (6 ուղևոր):


