Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է
Մարտի 27-ը նշվում է որպես թատրոնի համաշխարհային օր: Այս տոնը սկսել են նշել 1961-ից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ Կոնգրեսի պատվիրակների նախաձեռնությամբ, որն էլ հետագայում հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից:
Թատրոնի օրը թատրոնի մարդկանց տոնն է. սա դերասանների, բեմադրիչների, պրոդյուսերների, թատրոնի լուսային, ձայնային օպերատորների, դեկորացիայի մասնագետների և անգամ տոմսավաճառների ու հանդերձապահների օրն է:
Նշենք, որ «թատրոն» բառը գալիս է հին հունարեն theatron բառից, որը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորական [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/25/80640/]ուղերձ էր հղել[/url] Թատրոնի միջազգային օրվա առթիվ:


