Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի ԱՄՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կմեկնարկի Բոստոնից, որտեղ նա հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:


