211652_close_icon
views-count4716 դիտում article-date 20:03 26-03-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ․ Պատարագին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 26-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձիք: Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» : Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին Հանրապետության Նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր