211652_close_icon
views-count988 դիտում article-date 16:07 26-03-2016

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում

Մարտի 26-ին տեղի ունեցավ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը և իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Պարապմունքի թեման դեպքի վայրի զննության ընթացքում ճանապարհային ոստիկանության ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության տեսուչների մասնագիտական գիտելիքների կատարելագործման քննարկման հարցն էր: Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնի ղեկավար և տեսչական կազմերը, Ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի, Ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության խմբերի ծառայողները: Գործնական պարապմունքի ընթացքում քննարկվեցին խնդրո առարկա ոլորտի առանձնահատկություններին, ձեռք բերված արդյունքներին և թերացումներին առնչվող հարցեր։ Առաջադրված խնդիրների մանրամասն քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր