211652_close_icon
views-count1173 դիտում article-date 14:15 14-08-2014

Գործնական պարապմունք` ՀՀ ոստիկանությունում

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, մասնավորապես օգոստոսի 4-ից հանրապետության տարածքում ընթացող «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքներին, դրական է գնահատել համապատասխան ծառայությունների աշխատանքը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է սերտացնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ու փորձագետների հետ փոխգործակցությունը, միջոցառումների արդյունքները պարբերաբար քննարկել և ամփոփել աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, վերացնել առկա թերությունները։ Հունան Պողոսյանն անդրադարձել է նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման, կատարողական կարգապահության բարելավման և մի շարք այլ հրատապ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր