Մեքսիկայում վերջին շաբաթում գրիպից ևս 100 մարդ է մահացել
Մեքսիկայում միայն վերջին շաբաթվա ընթացքում գրիպի հետևանքով 95 մարդ է մահացել, իսկ երկրում նախորդ տարվանից մինչ այսօր գրիպի զոհերի թիվը հաշվվում է 372: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Ria Novosti-ն:
Ներկա պահին այդ երկրում գրանցված է գրիպի տարբեր վիրուսներով 8 հազար վարակվածության դեպք, իսկ մահացածներից 278-ը կրել են H1N1 վիրուսը (խոզի գրիպ):
Վիրուսն ամենաշատը տարածված է Մեխիկո, Տլասկալ, Խալիսկո և Պուեբլո նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Մեխիկոյում:
Իշխանությունները ավելի վաղ որոշում էին կայացրել փակել դպրոցները: