4533 դիտում
10:20 26-03-2016
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդի կրակոցից 64-ամյա քաղաքացի է վիրավորվել
Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից:
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
10:00 28-08-2014
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այս տարի ոչ մի առաջին դասարանցի չի լինի. «ՀԺ»
20742 դիտում
20:09 29-07-2020
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել. Tert.am
Այս բաժնից
697 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
670 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ