211652_close_icon

Շմայսը՝ զինվորին խոշտանգելու մասին. Օֆշորը ո՜ւր, Աշոտի տղան ո՜ւր, ավչառկա շունն ո՜ւր. «Հայկական ժամանակ»

views-count7300 դիտում article-date 09:48 26-03-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը բանակի վերաբերյալ գրեթե սկանդալային հայտարարություն արեց: Հայտարարությունը լիարժեք սկանդալ չէր միայն այն պատճառով, որ դեպքից, որի մասին խոսում էր Սուքիասյանը՝ 15-20 տարի է անցել: Սուքիասյանը պատգամավոր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին և գնդապետ Մուրադ Կիրակոսյանին ըստ էության մեղադրեց իր որդուն զինվորական ծառայության ընթացքում խոշտանգելու մեջ: «Բանակից հետո որդուս մոտ խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել, որովհետև բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը և Շմայսը… ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին և զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «ավչառկա»: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»,- դատարանում իր տղայի մասին խոսելիս «ձեռքի հետ» հայտարարեց Սուքիասյանը: Առաքել Մովսիսյանից մեկնաբանություն խնդրեցինք ներկայացված միջադեպի վերաբերյալ. - Պարոն Մովսիսյան, երեկ դատարանում «օֆշորի» գործով ազատազրկված Աշոտ Սուքիասյանը... - Օֆշորը ո՞րն ա: - էն սկանդալը, որ Տիգրան Սարգսյանի հետ կապ ունի: - Աշոտ Սուքիասյա՞նն ով ա: - Էդ գործով ազատազրկված է: Նա երեկ դատարանում հայտարարել է, որ տարիներ առաջ իր տղային դուք և Մուրադ Կիրակոսյանը մերկացրել և ծեծել եք, «ավչարկա» շուն եք բաց թողել վրան: - Աղջիկ ջան, նախ առաջինը. ես կյանքիս մեջ շուն չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ չեմ ճանաչում էդ տղան ով ա: Երրորդն էլ Կիրակոսյան Մուրադի հետ ընդհանրապես առնչություն չունեմ կլինի երևի 20 տարի: - Դե Սուքիասյանի պատմածն էլ հին պատմություն է: - Ես տեղյակ էլ չեմ ով ա էդ մարդը, վաբշե: Սուքիասյան Աշոտ: Ի՞նչ եք ստից բաներ ման գալիս: - Երեկ դատարանում է հայտարարել: - Օֆշորը ո~ւր, Սուքիասյան Աշոտի տղան` ո~ւր, Կիրակոսյան Մուրադն ո~ւր, օվչառկա շունն ո~ւր կամ չոբանի շունը, սաղ խառնել եք իրար: - Ձեր հետ եղե՞լ է նման դեպք, որ բանակում զինվորին մերկացնեք և ծեծեք: - Բանակում` որտե՞ղ: - Արարատում: - Ո՞ր թվականին: - Շուրջ 15-20 տարի առաջ, հավանաբար: - Դու ծնված եղե՞լ ես այդ ժամանակ: - Դատարանում մարդը նման բան է հայտարարում: Ձեր մեկնաբանությունն ենք ուզում: - Ես մեկնաբանություն չունեմ տալու, ոչ էլ ճանաչում եմ նման մարդ, ոչ էլ ընդհանրապես էդ հարցերով ինձ անհանգստացրեք: Եվ դուք էլ իմացեք, որ կյանքում ես շուն չեմ պահել: Հասկացա՞ր: - Եղե՞լ է նման բան: - Բանակում մաքուր ծառայել եմ, մաքուր էլ դուրս եմ եկել: Ձեզ հաջողություն»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր