3750 դիտում
22:21 25-03-2016
Գյումրիում դիմակավորված անձինք դանակահարել են պոլիկլինիկայի տնօրենին. ՑԱՅԳ
Այսօր առավոտյան սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-րդ պոլիկլինիկայի տնօրեն 1957 թվականին ծնված Արտուշ Ասատրյանը: Նա պատմել է, որ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող իր տան բակում դիմակավորված երկու անձ հարձակում են գործել իր վրա` հասցնելով մարմնական վնասվածքներ: Տուժածին ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն:
Գյումրու թիվ 3 հիվանդանոցի տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Աղբյուրը` [url=http://tsayg.am/mainpage/15535-inslsl-ls-g-b-usn-.html]Tsayg.am[/url]