Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողությունների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` նշանակությամբ երկրորդ պարագլուխը` Խաջի Իմամը : Այս մասին հայտնել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, անվանելով վերջինիս ԻՊ-ի «ֆինանսաների նախարար»:
Երկրի ռազմական գերատեսչությունը հայտնել է նաև, որ Խաջի Իմամը հայտնի ահաբեկիչ էր և մասնակցություն էր ունեցել տարբեր ահաբեկչական գործողություններում` Սիրիայում, Իրաքում, հնարավոր է նաև` Բրյուսելում: