211652_close_icon
views-count2928 դիտում article-date 20:29 25-03-2016

Տեսաձայնագրող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 18-ի ժամը 18-ից մինչև մարտի 19-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Վարդանանց 35-ե հասցեում գործող ատամնաբուժական սարքերի խանութի դուռը ոտքի հարվածով բացելով՝ մուտք են գործել սրահ և գողացել ատամնատեխնիկական վառարան, ուլտրաձայնային լվացող սարք, ատամնաբուժական գործիքներ և պարագաներ: Խանութի տեսաձայնագրող սարքը արձանագրել է տեղի ունեցածը: Ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին: Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր