1360 դիտում
20:00 25-03-2016
Քննարկվել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին ու բռնության դեմ պայքարին առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրավիճակային գնահատման մեթոդաբանութուն» ձեռնարկը։
Կլոր սեղանին մասնակցել են Երևանի քաղաքապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հարցերով հանձնաժողովի և վարչական շրջանների աշխատանքային խմբերի ադամները, ինչպես նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկել են մասնավորապես մայրաքաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման, դրանց մասին իրազեկման, սեռերի իրավահավասարության և բռնության դեմ պայքարի միջոցներում տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցության վերաբերյալ հարցեր։
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը հիմնվում է օրենսդրության և ոլորտում պետության ստանձնած միջազգային պարտավորությունների վրա։ Այս սկզբունքը համարվում է սոցիալական արդարության հասնելու, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման և երկրի կայուն զարգացման երաշխիք։ Այստեղ մեծ է նաև մեր դերը: Պետք է ընդգծեմ, որ բաժինը, արձագանքելով յուրաքանչյուր դեպքի, հետամուտ է լինում բարձրացվող հարցերի լուծմանն ու նաև ինքներս ենք պարբերաբար հանդես գալիս նոր առաջարկներով, որոնք, իսկապես, կարող են լուծում տալ հաճախակի բարձրացվող խնդիրներին»,-նշել է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
13:13 17-09-2014
Օբաման ամերիկացի զորահրամանատարների հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցեր
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
607 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին