Օբաման ամերիկացի զորահրամանատարների հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր կհանդիպի ամերիկացի զորահրամանատարների հետ՝ քննարկելու համար Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Հաղորդվում է, որ Օբաման տվյալ հարցը Ֆլորիդայում քննարկելու է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լոյդ Օսթինի հետ:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերով՝ Օբաման պլանավորում է քննարկել միջազգային կոալիցիա ձևավորելու հարցը, որով նախ ցանկանում է թուլացնել «Իսլամական պետության» ուժը, ապա՝ ոչնչացնել այդ խմբավորումը: