Կարտոֆիլը հաճախ անվանում են նաև «երկրորդ հաց»
Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին։
«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։
Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։
Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։