Toyota-ն պաշտոնապես ներկայացրել է նոր Corolla-ն. տեսանյութ
Ճապոնական Toyota ավտոընկերությունը համացանցում տեղադրել է նոր Corolla-ի պաշտոնական լուսանկարները, որը նախատեսված է թողարկել եվրոպական շուկայի համար:
Հայնտի է, որ նոր Toyota Corolla-ն վաճառքի կհանվի այս ամռանը:
Առայժմ նոր սեդանի մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն արդեն պարզ է, որ մոդելը հարուստ կլինի կոմպլեկտացիաներով, թափքի 9 գույներով, ինչպես նաև 16 և 17 դյույմանոց անվասկավառակներով:
Ներկայացնում ենք պաշտոնական առաջին լուսանկարները և Նյու Յորքի ավտոսրահում կայացած 2017 մոդելային տարվա Toyota Corolla XSE մոդելի պրեմիերայի մասին տեսահոլովակը: