1302 դիտում
19:32 24-03-2016
Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական նիստը
Մարտի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց գերատեսչությունների, միջազգային, եկեղեցական և համահայկական կառույցների ներկայացուցիչներին՝ ակտիվ մասնակցության համար: Նախարարը նշեց, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը գումարվելու են ընդլայնված կազմով, որի մեջ ընդգրկվելու են նաև սիրիահայերի խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններն ու անհատ բարերարները: Անդրադառնալով սիրիահայերի ներկա վիճակին՝ նախարարը ցավով նշեց, որ իրադրությունը Սիրիայում շարունակում է մնալ ծանր: Նա մասնավորապես նշեց. «Սիրիական թնջուկը դեռ չի ավարտվել, այս առումով անընդհատ մեր հայրենակիցները շարժման մեջ են: Գլխավոր խնդիրներն աշխատանքային և բնակարանի խնդիրներն են: Աշխատանքները շարունակվում են»:
Օրակարգի առաջին հարցի՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Շնորհավորելով նոր մասնաշենք տեղափոխվելու կապակցությամբ՝ նա արդյունավետ աշխատանք մաղթեց նախարարության աշխատակազմին: Զեկուցողը Նշեց, որ 2012-2016թթ. ՀՀ քաղաքացիության, մուտքի վիզա, բնակության կարգավիճակ է ստացել ընդհանուր առմամբ ավելի քան 16.000 սիրիահայ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2173 դիտում
10:36 28-08-2014
Տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
1468 դիտում
20:10 17-06-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
2011 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր