Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է վերադարձնել Գյոտցեին
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է վերադարձնել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին:
Գերմանական ակումբը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի պայմանագիր կնքի 23-ամյա ֆուտբոլիստի հետ, որը մյունխենյան ակումբում էլ այդպես էլ հաստատուն տեղ չի գրավում մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Գյոտցն 2013 թվականին «Բորուսիայից» 37 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բավարիա»:
Գերմանիայի ներկայիս առաջնությունում Գյոտցեն մասնակցել է ընդամենը 8 խաղի, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: