3046 դիտում
14:37 23-03-2016
Քայլեր ձեռնարկեք, էսքան անտաղանդ, անհանդուրժող ու ողորմելի չի կարելի լինել. Դավիթ Մաթևոսյան
Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/david.matevossian?fref=ts]էջում [/url]գրել է.
«Խանութի տերն ասել է՝ պարսիկներին ներս չթողնեք: .... Էս աբսուրդը արդեն որերորդ անգամ եմ լսում: Դա ասելուց հետո էլ գալիս է փաստարկումը - Գող են: Հիմա պատկերացրեք անհեթեթության աստիճանը՝ 90 միլիոնանոց Իրանից մարդիկ ԸՆՏԱՆԻՔՈՎ ճամփորդում են 1 միլիոնանոց Հայաստան, որպեսզի, ասենք Կասկադում՝ Երևան. էսինչ ապուշի բուԾիկում գողություն անեն:
Երևի թե Նոուռուզի էդպիսի ադաթ ունեն, հա՞, պարսիկները: Հասկանում եմ՝ ռեստորաններում, փաբերում, բարերում անսովորությունից շլվում են իրենց ջահելները, հասկանում եմ՝ վարքները լավագույնը չէ երբեմն: Բայց դուք փորձել եք սաստել՝ չեն սաստվե՞լ: Դուք փորձել եք- Հորսս արև, արա-ֆշշալուց բացի, որևէ կերպ իրավիճակը կարգավորել՝ չի ստացվե՞լ: Զավեշտ այն է, որ մեր պլեբեյը, մեր սինլքորը, տգետը, մեր բիրդան բոմժն ու բիրդան աղան, մեր չտեսն ու ո.բացը իրանցի ի՛ր համարժեքից զզվում է - հորսս արև, արա - ու իրանցի կիրթ ու պատվարժան մարդուն, գործարարին, մտավորականին պիտակում ու հայհոյում, ու արգելում խանութ մուտքը, թե - Էկե, լցվել են, Հյուսիսայինում ու Հրապարակում մի հատ հայ չկա: Այսինքն՝ լցվէ- քշե՞լ են հայիդ Հրապարակից, այ անասուն, թե իրերդ կապել ես, կամ քոչել ես, կամ կքոչես էգուց Եվրոպա՝ փախստականների ճամբար, գողոնով մի քանի տարում տուն կսարքես, սուպերմարկետ թալանելով՝ ընտանիք կպահես, էրէվան էլ տելեվիզըրով տանդ ֆոտոները կուղարկես՝ ադիդաս սպորտհագուստը հագիդ, սիգարետը՝ Մարլբորո՝ բերնիդ անկյունը կոխած...մինչև որ հին, քրիստոնյա, արիացի, պատվարժան պլեբեյիդ եվրոպական հարմարավետ բերդի ծակուռը չկոխեն մի օր՝ թուրքերի, քրդերի, մարոկոցիների հետ՝ գալուբո Եվրոպան քրֆելու ու դանակով սրան-նրան պիսկելու հոգեհարազատ առօրյա ապահովելով քոսոտիդ համար: ...Հին, հանդուրժող ու բարի, բարյացակամ հայ ազգի մասին միֆերը խորը թաղեք, զբոսաշրջության զարգացման խթանման հեքիաթները վիճակագրական թղթերում թողեք, լուրջ մտածեք ՄԻԱԿ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՐԵՎԱՆԻ հանդեպ անբարյացակամության որևէ անարդարացի դրսևորում կանխելու մասին: Քայլեր ձեռնարկեք: Էսքան անտաղանդ ու անհանդուրժող ու ողորմելի չի կարելի լինել»:
Նմանատիպ նյութեր
6015 դիտում
18:15 05-05-2016
Պետք է անողոք ու անհանդուրժող լինել իրական ոսոխի նկատմամբ. Յուրի Խաչատուրով
Այս բաժնից
643 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1258 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
775 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել