Հայաստանում յուրաքանչյուր 3 համակարգիչներից 2-ը վարակված են. փորձագետ
«Հայաստանում 3 համակարգիչներից 2-ը վարակված են»,- այսօր ԱԺ-ում կիբերանվտանգությանը վերաբերող քննարկմանը իրավիճակը նկարագրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա` մարդիկ ուղղակի համակերպվում են վիրուսների հետ: Իսկ Հայաստանը պետություն է, որը համակարգիչների վարակվածության տեսանկյունից առաջիններից է:
Ս. Մարտիրոսյանի խոսքով` հայ հասարակությունը տարիների ընթացքում ավելի գրագիտացել է` ինքնակրթվելով, բայց առաջարկում է բուհերում և դպրոցներում համակարգչային անվտանգության հետ դասընթացներ ավելացնել:
ՏՏ փորձագետը թույլ է համարում անձնական տվյալների պաշտպանության հարցը երկրում: